Ճապոնիայի Նարուհիտո կայսեր դուստրը՝ արքայադուստր Աիկոն, ապրիլի 1-ից աշխատանքի կանցնի Ճապոնական «Կարմիր խաչ»–ի գրասենյակում, որտեղ կաշխատի պայմանագրով: Այս մասին հայտնում է կայսերական պալատի վարչությունը։
Ներկայումս արքայադուստրը սովորում է Գակուսյուին համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ուր ընդունվել է 2020 թվականին: Այնտեղ նա սովորում է ճապոնական գրականություն, ինչպես նաև անգլերենի և իսպաներենի դասընթացներ է անցնում։ Մարտին նա պետք է դուրս գա համալսարանից, որից հետո աշխատանքի կանցնի «Կարմիր խաչ»–ում․ հայտնում է NHK հեռուստաալիքը։