Միջազգային

ԱՄՆ-ում արկտիկական ցրտից 89 մարդ է մահացել

ԱՄՆ-ում արկտիկական ցրտից 89 մարդ է մահացել

ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում արկտիկական ցրտից առնվազն 89 մարդ է մահացել, հայտնում է NBC-ն

Մահվան դեպքեր են գրանցվել Թենեսիում, Օրեգոնում, Իլինոյսում, Փենսիլվանիայում, Միսիսիպիում, Վաշինգտոնում, Կենտուկիում, Վիսկոնսինում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում:

Հունվարի 12-ից ԱՄՆ-ի մեծ մասում ցուրտ է և ձյուն է տեղում: Հունվարի 17-ից ԱՄՆ կենտրոնական հատվածի շատ շրջաններում ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 34,4 աստիճան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական