Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե քաղաքում ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը և զբոսաշրջիկներով ավտոբուսը բախվել են միմյանց, նախնական տվյալներով՝ տուժել է 11 մարդ, հաղորդում է TELE1 հեռուստաալիքը։
Նշվում է, որ վնասվածք է ստացել 10 ոստիկան, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և բժշկական խմբեր։ Վթարի վայր է ժամանել նաև Էդիրնեի ոստիկանապետ Օնուր Կարաբուրունը։ Վթարի փաստով հետաքննություն է սկսվել։