Միջազգային

Ինչպե՞ս են առաջարկում կարգավորել Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը արաբական երկրները

Ինչպե՞ս են առաջարկում կարգավորել Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը արաբական երկրները

Ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի միջնորդությամբ Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կարգավորման ծրագիր են առաջարկել: Նախաձեռնությունը ներառում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, որին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը նրանք պատրաստվում էին ԱՄՆ միջնորդությամբ։ Բացի այդ, արաբական երկրները պատրաստ են զգալի ֆինանսական օգնություն առաջարկել Գազայի հատվածի վերականգնման համար։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում մեծ ֆինանսական պարտավորություններ ստանձնել՝ առանց երաշխիքների, որ Իսրայելը չի ոչնչացնի Պաղեստինի վերականգնված ենթակառուցվածքը:

Արաբական հինգ երկրները առաջարկում են նաև Պաղեստինի ուժային կառույցների ուսուցում անցկացնել, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ ապահովել անվտանգությունը: Վաշինգտոնը պնդում է, որ Գազայի հատվածը վերահսկեն հենց պաղեստինցիները։ Միևնույն ժամանակ, Իսրայելը պնդում է, որ մարտերի ավարտից հետո հենց հրեական պետությունը պետք է վերահսկի անվտանգությունը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Երկու անանուն պաշտոնյաներ գործակալության հետ զրույցում կարծիք են հայտնել, որ կարգավորման հարցում առաջընթաց հնարավոր չի լինի, քանի դեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջ կոալիցիան մնում է իշխանության ղեկին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական