Միջազգային

Չինաստանը կարող է ավտոմեքենաների արտահանման համաշխարհային առաջատար դառնալ

Չինաստանը կարող  է ավտոմեքենաների արտահանման համաշխարհային առաջատար դառնալ

Սպասվում է, որ Չինաստանը 2023 թվականի արդյունքներով առաջին անգամ կդառնա ավտոմեքենաների արտահանման համաշխարհային առաջատար․ ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ արդյունաբերության փոխնախարար Սին Գոբինը: 2023 թվականին ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը հասել են, համապատասխանաբար, 30 մլն 161 հզ․ և 30 մլն 94 հզ․ միավորի՝ 2022 թվականի համեմատ աճելով 11,6 և 12%–ով․ այդ ցուցանիշներով սահմանվել է նոր ռեկորդ։

«Արտաքին առևտրային արտահանումը նոր մակարդակի է հասել։ Անցյալ տարի ամբողջությամբ հավաքված մեքենաների արտահանումը կազմել է 4 մլն 910 հզ․ միավոր՝ 2022 թվականի համեմատ աճելով 57,9%-ով։ Սպասվում է, որ Չինաստանն առաջին անգամ աշխարհում առաջին տեղը կզբաղեցնի», - նշել է փոխնախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական