Միջազգային

Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա. Կոպիրկին

Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա. Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» գործակալությանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններրից։ «Ինձ նման ազդանշանների մասին հայտնի չէ։ Ես կենտրոնանում եմ այն պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա։  Ռուսական կողմից նույնպես նման ազդանշաններ չեն ստացվել», - նշել է Կոպիրկինը։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Կոպիրկինը հայտնել է, որ «Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերմանը: Ռուսական կողմը շատ ակտիվ, համառ, հետևողական աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական