Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև երկրի առաջնորդը՝ վարչապետ Փաշինյանը»,-ասել է դեսպանը։