Ադրբեջանում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ։
Դա արտացոլված է Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական հանձնաժողովի հայտարարության մեջ։ Միաժամանակ առաջարկվում է սառեցնել Ադրբեջանում Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ցանկացած ակտիվները և դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ։