Միջազգային

«Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել». Լավրով

«Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային կովկասում երթուղիների ապաշրջափակմանը․

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել:

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետի հայտարարություններին, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանի միջոցով է տրամադրված. «Տեղին չէ համեմատել այդ երթուղիները»,- մեկնաբանել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական