Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ երկրում զանգվածային անկարգություններ են նախապատրաստվում, որոնց արդյունքը կարող է լինել պետական հեղաշրջումը: Նրա խոսքով՝ դրան մասնակից են եղել խոշոր գործարար Իմամիդին Տաշովը, ընդդիմադիր ակտիվիստ Թիլեքմաթ Կուրենովը և «այլ խմբեր»․ «Նրանք ծրագրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ կրակելով մի քանի մասնակցի վրա կամ պայթուցիկ սարքեր կիրառել, ինչը կարող էր մարդկանց մահվան պատճառ դառնալ», - ասել է Ղրղզստանի առաջնորդը հունվարի 15-ին՝ «Խաբար» գործակալությանը տված հարցազրույցում:
Միաժամանակ, խուզարկություններ են ընթանում ղրղզական մի շարք զլմ-ներում․ «Ներկայիս հայտարարությունները կարելի է անվանել Ղրղզստանի ներքաղաքական գործընթացների ողջ բարդությունը պարզեցնելու փորձ և մարդկանց պարտադրել այն միտքը, որ բողոքի ցույցերն անպայման կապված են ինչ-որ անձանց կողմից հեղաշրջում կատարելու փորձերի հետ», - նշում են փորձագետները։