Միջազգային

Արևմտյան երկրները մոտ 3 մլրդ-ի տեխնոլոգիա են առաքել Ռուսաստան. Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Արևմտյան երկրները մոտ 3 մլրդ-ի տեխնոլոգիա են առաքել Ռուսաստան. Ուկրաինայի նախագահի գրասենյակ

«Արևմտյան ընկերությունները 2023 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում 2,9 միլիարդ դոլարի կրիտիկական բաղադրիչներ են մատակարարել Ռուսաստանին»,-ասվում է Ermac-McFall Group-ի նոր զեկույցում, որն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկությունների վրա։ Տեղեկությունը տարածել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։

Զեկույցի համաձայն՝ արևմտյան ընկերությունների արտադրության ավելի քան 250 բաղադրիչ է հայտնաբերվել Ուկրաինայի կողմից ոչնչացված կամ գրավված ռուսական զենքի նմուշներում: Փորձագետներն անհրաժեշտ են համարում արտահանման վերահսկողության միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխեն պատժամիջոցները շրջանցելու՝ Ռուսաստանի փորձերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական