Միջազգային

Պակիստանն ինքը կզբաղվի սեփական տարածքի ահաբեկչական ուժերով. ԱԳ նախարարները զրուցել են

Պակիստանն ինքը կզբաղվի սեփական տարածքի ահաբեկչական ուժերով. ԱԳ նախարարները զրուցել են

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբաս Ջիլանին։ Քննարկվել են Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունների ներկա իրավիճակն ու վերջին իրադարձությունները: Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը հարգում է հարևան Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա Պակիստանն անվանել է Իրանի բարեկամ և նշել, որ հոգ են տանում Պակիստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին։

Պակիստանի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, խոսել է Պակիստանի և Իրանի ընդհանուր նպատակների մասին՝ նշելով, որ Իրանի անվտանգությունը նաև Պակիստանի անվտանգությունն է, և Պակիստանի կառավարությունը հաղթահարում է Պակիստանի տարածքից Իրանին սպառնացող ցանկացած սպառնալիք: Նա նաև թվարկել է Թեհրանի և Իսլամաբադի համագործակցության բազմաթիվ ոլորտներ և իրանական կողմին խնդրել՝ իրենց տեղեկություններ տրամադրել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների մասին: Ջիլանին ընդգծել է, որ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներով կզբաղվեն հենց պակիստանյան ուժերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական