Միջազգային

«Ուկրաինային Աֆղանստանի ճակատագիրն է սպասվում». Լավրով

«Ուկրաինային Աֆղանստանի ճակատագիրն է սպասվում». Լավրով

«Ուկրաինային սպասում է Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի և այլ երկրների ճակատագիրը, որտեղ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները արկածներ էին կազմակերպում», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Առաջ որտեղ էր իրադարձությունների նման շրջադարձ տեղի ունենում․ Աֆղանստան, 20 տարի այնտեղ են եղել ամերիկացիները, դա այնքան է, որքան նրանցից պահանջվեց, կամ այնքան, որքան հնարավոր էր: Ինչի՞ են հասել այնտեղ։ Կամ նույն Իրաքը, Լիբիան․ ցանկացած երկիր, որտեղ ԱՄՆ-ն ու նրա արբանյակները արկածներ են կազմակերպել։ Որտե՞ղ է ավելի լավը դարձել, որտե՞ղ է հաստատվել այն ժողովրդավարությունը, որի համար այդ ամենն սկսվել է։ 

Ուկրաինային, ցավոք, նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ, հույս դնելով «տիրոջ» վրա, չեն հասկանում, որ «տերը» մտածում է միայն իր մասին, բոլորովին ոչ՝ քո։ Չի կարելի հույս դնել նրա վրա, որ քո ժողովրդի շահերը ինչ-որ կերպ հաշվի կառնվեն», - ասել է Լավրովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական