ԵՄ-ում պատրաստվում են խորհրդարանական նոր ընտրություններին և եվրոպական հանձնաժողովի ու եվրախորհրդի ձևավորմանը։ Խոսակցություններ են գնում նոր պաշտոնյաների առաջխաղացման ու գործողների վերընտրման մասին։
Ըստ POLÍTICO-ի տեղեկությունների՝ շոշափվում է չորս անուն, բոլորը՝ կանայք։ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է պահպանել իր պաշտոնը, Մալթայից՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան մնում է իր պաշտոնում։ Դանիայի ներկայիս վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը դառնում է Եվրոխորհրդի նախագահ (Շառլ Միշելի փոխարեն), իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ստանձնում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը (Ժոզեպ Բորելի փոխարեն):