«Ռուսական կողմը երբեք հանդես չի եկել որպես Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող»․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ՌԴ դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Մոսկվայում հիշում են, թե ինչպես «Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, դեռևս ընդդիմության մեջ լինելով, տարբեր քաղաքական գործընթացների, ընտրարշավների ընթացքում քարոզչություն անելով, կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից»։