Լեհաստանի կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները Վարշավայում ձերբակալել են արտաքին գործերի նախկին փոխնախարար Պյոտր Վավժիկին: Այս մասին հայտնում է Polsat հեռուստաալիքը։
Վավժիկը և Լեհաստանի ԱԳՆ ինը այլ պաշտոնյա մեղադրվում են այն բանում, որ 2022 թվականին անօրինական կերպով 200 հազար լեհական վիզա են տրամադրել աֆրիկյան և արաբական երկրներից ներգաղթյալներին։ Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Վավժիկը կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման։