Չինաստանում բիզնեսի վերակազմակերպման շրջանակներում հարավկորեական Hyundai Motor կորպորացիան 2023 թվականի վերջին վաճառքի անկման ֆոնին Չինաստանի Չունցինում գտնվող իր գործարանը վաճառել է մոտ 226 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Business Korea ամսագիրը։
Ավտոկոնցեռնը ՉԺՀ շուկայում հայտնվել է 2002 թվականին։ Չունցինի գործարանը դարձել է Hyundai Motor-ի հինգերորդը Չինաստանում և սկսել է գործել 2017 թվականին։ Դրա արտադրական հզորությունը կազմում էր տարեկան 300 հազար ավտոմեքենա։ Գործարանը դադարեցրել է աշխատանքը 2021 թվականին։