Միջազգային

Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի խոշորագույն կոնցեռնի ղեկավարին

Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի խոշորագույն կոնցեռնի ղեկավարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում հանդիպում է ունեցել թուրքական խոշորագույն «Koç Holding» ընկերության գործադիր նախագահ Լևենթ Չաքիրօղլուի հետ, որի հետ քննարկել է նոր նախագծերի և ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: «Koç Holding»-ը աշխարհի 500 ամենահարուստ ընկերությունների շարքում է։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանում մի շարք ուղղություններով բարենպաստ պայմաններ են ներդրողների համար, այդ թվում՝ ՏՏ ոլորտում: Երկիրն ունի հարկային առավել բարենպաստ պայմաններից մի քանիսը և դինամիկ զարգանում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական