Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը Դավոսում հայտարարել է, որ թագավորությունը կարող է ճանաչել Իսրայելը, եթե ձեռք բերվի համապարփակ համաձայնագիր, որը ներառում է պետականություն պաղեստինցիների համար։
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը ներառում է խաղաղություն Իսրայելի համար, բայց դա կարող է տեղի ունենալ միայն պաղեստինցիների համար խաղաղության շնորհիվ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», - Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է սաուդյան արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը: