Միջազգային

«Ռուսաստանի ղեկավարության հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանությունները ՀՀ մեդիատարածքում քիչ չեն». «Sputnik» ռադիոյի ղեկավարը՝ Հայաստանին

«Ռուսաստանի ղեկավարության հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանությունները ՀՀ մեդիատարածքում քիչ չեն». «Sputnik» ռադիոյի ղեկավարը՝ Հայաստանին

Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին' կապված Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցման հետ: Վիշինսկին իր ուղերձում ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվության իրենց բաժինն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար: 

«Sputnik Ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի, որպես ուժեղ և բարեկամ երկրի, արդար կերպարը՝ բարի մտադրություններով։ Հենց այս իմաստով էլ մենք ծրագրում ենք մեր հետագա հեռարձակումը՝ հասկանալով, որ մեր երկրներում լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատու են բարեկամության մթնոլորտի և Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բովանդակության համար», – ասված է նամակում։

Միևնույն ժամանակ, Վիշինսկին, նշել է. «Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն»: Նրա խոսքով՝ «հարյուր հազարավոր հայերի՝ Ռուսաստանի քաղաքացիների մոտ, որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա, նման բանը չի կարող դժգոհություն չառաջացնել»։ Վիշինսկին վստահություն է հայտնել, որ իր նամակով «նյարդայնացնող տհաճությունը», որն առաջացել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, սպառվել է: «Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս-հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի»,- եզրափակել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական