Կատարի վարչապետը կոչ է արել Իսրայելին՝ հավատարիմ մնալ երկու պետություն ստեղծելու պարտադիր ուղուն․ «Դա պետք է սահմանափակ ժամանակում լինի, այն պետք է անշրջելի լինի», - ասել է Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, որը նաև էմիրության արտգործնախարարն է:
Ալ Թանին ասել է, որ երկու պետությունների համակեցության որոշմանը հասնելու համար անհրաժեշտ է նաև վերացնել Պաղեստինում քաղաքական պառակտումը:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան քաղաքական համակարգի մի մասն է, և «պաղեստինցիները միակն են, որոնք պիտի ընտրեն՝ ներառե՞լ նրանց այդ բանաձևում, թե՞ ոչ»։