Միջազգային

Տարտուի համալսարանի պրոֆեսորը կասկածվում է լրտեսության մեջ

Տարտուի համալսարանի պրոֆեսորը կասկածվում է լրտեսության մեջ

Հունվարի 3-ին Էստոնիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, Տարտուի համալսարանի արդեն նախկին պրոֆեսոր Վյաչեսլավ Մորոզովը՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով։ Այդ մասին հայտնել է Էստոնիայի ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը (ERR)՝ վկայակոչելով երկրի դատախազությունը:

Տարտուի համալսարանի Շուտեի ինստիտուտում, որտեղ Մորոզովն աշխատում էր որպես քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնել են, որ նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է նրա ձերբակալությունից հետո: Այժմ Վյաչեսլավ Մորոզովը գտնվում է Տալլինի բանտում։ Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել է, որ Մորոզովին կասկածում են հետախուզական գործունեության մեջ: Ավելին, կասկածների բնույթի մասին, ոչինչ չի ասվում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական