Միջազգային

«Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»․ Պուտին

«Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չհրաժարվել ՌԴ հետ բանակցություններից, հիմա հակամարտությունն ավարտված կլիներ։ 

«Ուկրաինան հրաժարվեց Ռուսաստանի հետ բանակցել, հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այսպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի։ 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է և հիմա էլ պաշտպանելու է իր շահերը։ Միաժամանակ, շարունակել է նա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ են դարձել, և այս ամենը հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական