Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Լիզ Թրասը, որը խիստ դիրքորոշում ուներ Չինաստանի նկատմամբ, Միացյալ Թագավորության կառավարությունում Պեկինի շահերի լոբբինգ է իրականացրել՝ նպատակ ունենալով արագացնել Չինաստանին պաշտպանական տեխնիկայի վաճառքը և դրանով իսկ խուսափել բրիտանական ընկերության կողմից միլիոնավոր դոլարների շահույթի կորստից:
Այդ մասին հայտնել է Politico թերթը, որի տրամադրության տակ են հայտնվել Թրասի մասնավոր նամակագրությանը վերաբերող փաստաթղթեր։