Միջազգային

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի ուղղությամբ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի ուղղությամբ

Al Jazeera-ն հայտնում է, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Էրբիլում (Իրաք) մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ` ի պատասխան Իրանում տեղի ունեցած ահաբեկչության։ 

Reuters-ի հետ զրույցում ամերիկյան դիվանագետները պնդել են, որ որևէ ամերիկյան օբյեկտ այդ հարվածներից չի տուժել։

Իրանը նաև հայտարարել է հեռահար հրթիռային հարվածներով Սիրիայում ռազմական օպերացիայի իրականացման մասին։ Խոցվել են թիրախներ 1200 կմ հեռավորությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական