Գործարար Վիվեկ Ռամասվամին հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին: Ավելի վաղ այս որոշումը հրապարակել էր «Bloomberg» գործակալությունը։
Ռամասվամին նաև հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու մասին: «Թրամփը կստանա իմ լիակատար աջակցությունը», - հավելել է գործարարը: