ՉԺՀ նախագահ, Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը կոչ է արել ամրապնդել Թայվանի հայրենասիրական ուժերը և շարունակել պայքարել անջատողականների դեմ, որոնք հանդես են գալիս կղզու անկախության օգտին:
Այս մասին ասվում է հայրենասիրական միասնական ճակատի խնդիրների մասին նրա հոդվածում, որը հրապարակվել է «Ցյուշի» կուսակցական ամսագրում։