Միջազգային

Ռուսական A-50 հետախուզական ինքնաթիռը խոցվել է Ազովի ծովում

Ռուսական A-50 հետախուզական ինքնաթիռը խոցվել է Ազովի ծովում

Ռուսական A-50 հետախուզական ինքնաթիռը խոցվել է Ազովի ծովի վրա, իսկ IL-22M ռմբակոծիչը վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության ուժերին․ տեղեկությունը հաստատել են նաև երկրի հետախուզության գլխավոր վարչությունում:

Հաղորդվում է, որ երկու ինքնաթիռներն էլ խոցվել են երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում՝ մարտական հերթապահության անցնելուց հետո: A-50 ինքնաթիռը խոցվել է Կիրիլովկայի շրջանում, այն անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել մարտավարական ավիացիայի հարցումներին, իսկ ավելի ուշ ռուսական Սու-30-ի օդաչուն հայտնաբերել է «օդանավի բռնկումն ու անկումը»․ գրում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

IL-22m-ը հերթապահություն էր իրականացնում մարտական շրջանում և խոցվել է Ազովի ծովի ափերի մոտ․ օդաչուն պլանավորում էր արտակարգ վայրէջք կատարել Անապայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական