Աշնանից ի վեր Ռուսաստանը չի կարողացել զգալիորեն մեծացնել հրթիռների արտադրությունը։ Նրանք հրթիռների փոքր պաշար ունեն, և այն ամենը, ինչ արտադրվում է, անմիջապես կիրառվում է Ուկրաինայի դեմ։ Այդ մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։
«Առայժմ առավելագույն ցուցանիշները մնում են նույնը՝ մոտ 115-130 ռազմավարական հրթիռ։ Այնուամենայնիվ, դրանք կարող են տարբեր լինել՝ կախված ամսից: Արտադրության մակարդակը կախված է հզորությունների բեռնումից, բաղադրիչներից, քանի որ նույն «x –101»-ի, «Кинжал»–ի, «Калибр»–ի պահեստամասերը հիմնականում արտասահմանյան արտադրության են», - ասել է Սկիբիցկին: