ՆԱՏՕ-ի Furious Wolf 24 զորավարժությունները կանցկացվեն հունվարի 15-19-ը՝ Լատվիայի Լադոգայի և Սիգուլդի երկրամասերում: Այս մասին հայտնել է լատվիական LSM հարթակը։
Վկայակոչելով Լատվիայի զինված ուժերի հայտարարությունը՝ նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ավիացիոն կրակային աջակցության մասնագետներ ԱՄՆ-ից, Չեխիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից և Գերմանիայից: