Միջազգային

Նիկարագուայում ազատ են արձակել ձերբակալված հոգևորականներին

Նիկարագուայում ազատ են արձակել ձերբակալված հոգևորականներին

Նիկարագուայի կառավարությունը կիրակի օրը հայտարարել է, որ ազատ է արձակել հայտնի կաթոլիկ եպիսկոպոսին և 18 այլ հոգևորականի, որոնք բանտարկված են եղել նախագահ Դանիել Օրտեգայի բռնաճնշումների հետևանքով։ Նրանք հանձնվել են Վատիկանի իշխանություններին:

Եպիսկոպոս Օռլանդո Ալվարեսը և այլ հոգևորականներ ձերբակալվել էին ավելի քան մեկ տարի առաջ՝ Օրտեգայի և կաթոլիկ եկեղեցու միջև հակասության ու եկեղեցու դեմ բռնաճնշումների շրջանակներում: Նրանց մեղադրում էին 2018 թվականի քաղաքացիական զանգվածային բողոքի ցույցերին աջակցելու մեջ, որոնք, ըստ Օրտեգայի, իրեն տապալելու դավադիր նպատակն ունեին։

Նախկինում բանտարկված քահանաներին ինքնաթիռով արագ տեղափոխել են Հռոմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական