Միջազգային

Դանիայում տեղի է ունեցել Ֆրեդերիկ X թագավորի գահակալությունը

Դանիայում տեղի է ունեցել Ֆրեդերիկ X թագավորի գահակալությունը

Տասնյակ հազարավոր դանիացիներ հավաքվել են Կոպենհագենում՝ նշելու Ֆրեդերիկ X թագավորի գահակալության սկիզբը: Մինչ այդ Դանիայի թագուհի Մարգրետե երկրորդը հրաժարվել է գահից՝ հօգուտ ավագ որդու:

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից Ֆրեդերիկին հռչակել է Դանիայի, Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների թագավոր՝ երեք անգամ արտասանելով «Կեցցե Ֆրեդերիկ տասներորդ թագավորը»։

Այդ նույն պատշգամբից Ֆրեդերիկն այնուհետև իր առաջին ելույթն է ունեցել․ «Ես հույս ունեմ դառնալ  միավորող թագավորը: Դա մի խնդիր է, որին ես գնացել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Դա մարտահրավեր է, որը ես ստանձնում եմ հպարտությամբ, հարգանքով և ուրախությամբ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական