Միջազգային

«Ոչ ոք մեզ չի խանգարի՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին». Նեթանյահու

«Ոչ ոք մեզ չի խանգարի՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ ոք իրենց չի խանգարի՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Դատելով Նեթանյահուի հայտարարություններից՝ Իսրայելը չի ենթարկվի ՄԱԿ միջազգային դատարանի որոշմանը, որտեղ նրան մեղադրում են ցեղասպանության մեջ և կարող են հրահանգել դադարեցնել հարձակումները․ «Ոչ ոք մեզ չի կանգնեցնի․ ոչ Հաագան, ոչ չարիքի առանցքը (Իրանը), ոչ էլ որևէ մեկը», - ասել է նա:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը կրկնել է Նեթանյահուի երդումը՝ ասելով, որ իսրայելական բանակը «վարում է պատմության ամենաարդար պատերազմը» և չի դադարեցնի այն, քանի դեռ չի հաղթել ՀԱՄԱՍ-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական