Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ կշարունակվի երկար ամիսներ։
Նման հայտարարություն է արել Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն տարվա բյուջեի հաստատման ժամանակ:
«Ակնհայտ դարձավ, որ մենք պետք է վարենք այս պատերազմը, և դա դեռ ամիսներ կպահանջի։ Ուստի այսօր մենք կարևորում ենք ռազմական բյուջեն։ Սա այն տարվա բյուջեն է, որում մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։
Դա մեզանից պահանջում է անվտանգության շատ ավելի մեծ ծախսեր, քան մենք նախատեսել էինք», - ասել է Նեթանյահուն։