Միջազգային

Իսլանդիայում կրկին հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայում կրկին հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայի հարավ-արևմուտքում՝ Ռեյկյանես թերակղզում, վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է հրաբուխը ժայթքել։  Լավան հոսում է դեպի ձկնորսական գյուղ, որը կրկին ստիպված են եղել տարհանել։

Դանդաղ հոսող հալված ժայռը կիրակի օրվա կեսին արդեն մի քանի տասնյակ մետրով մոտեցել է Գրինդավիկ ավանի ծայրամասին։

Նոյեմբերին Գրինդավիկի չորս հազար բնակիչներ տարհանվել էին ժայթքման սպառնալիքի պատճառով։ Այն սկսվել է դեկտեմբերի 18-ին, սակայն լավան, հակառակ մտավախությունների, այդ անգամ գյուղ չէր հասել․ հայտնել է BBC-ն։

Դրանից հետո Գրինդավիկ են վերադարձել բնակիչներ, և այժմ նրանք ստիպված են կրկին տարհանվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական