Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության հաստատման գործընթացին, Դավոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը:
«Այսպես թե այնպես, մենք պետք է միջոց գտնենք Ռուսաստանին այդ գործընթացում ներառելու համար։ Խաղաղություն չի լինի, եթե Ռուսաստանն իր խոսքը չասի»,- ընդգծել է նա։
Շվեյցարական Դավոսում ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովը տեղի կունենա հունվարի 15-19-ը: