Միջազգային

«Ջո Բայդենը մեկ բան գիտի անել՝ խաբել»․ Թրամփ

«Ջո Բայդենը մեկ բան գիտի անել՝ խաբել»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ աշխարհն այժմ «շատ մոտ է» երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը և որ նման իրավիճակ նախկինում երբեք չի նկատվել։ Միաժամանակ, քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ կկարողանա կանխել նոր համաշխարհային պատերազմի բռնկումը, եթե 2024 թվականի ընտրությունների արդյունքներով վերադառնա պետության ղեկավարի պաշտոնին։

«Չեմ կարծում, որ մենք երբևէ հայտնվել ենք երրորդ համաշխարհային պատերազմի այնպիսի վտանգի տակ, ինչպիսին հիմա է: Եվ, ինչպես անընդհատ հայտարարում եմ ամեն ելույթում, կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը։ Երրորդ համաշխարհային պատերազմը, որն այժմ հնարավորինս մոտ է, ամենևին էլ նույնը չէ, ինչ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները։ Այդ պատերազմներն իսկապես սարսափելի էին, բայց նոր պատերազմը կարող է շատ ավելի մեծ լինել, դա կլինի ոչնչացում»,- ասել է Թրամփը Այովա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ելույթի ժամանակ։

Թրամփը նաև սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին։ Նրա կարծիքով՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի անարդյունավետ ու ոչ կոմպետենտ քաղաքականության պատճառով ԱՄՆ-ն դադարել է հաշվի նստել միջազգային ասպարեզում։

«Ջո Բայդենը չափազանց ոչ կոմպետենտ է. միակ բանը, որ նա լավ գիտի, դա ընտրություններում խաբելն է»,- հավելել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական