Միջազգային

Պենտագոնի ղեկավարը շարունակում է մնալ հիվանդանոցում

Պենտագոնի ղեկավարը շարունակում է մնալ հիվանդանոցում

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա դուրս գրման ամսաթիվը դեռ հայտնի չէ, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Նա լավ վիճակում է, գտնվում Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում: Պետքարտուղարը կապի մեջ է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապահովված է անվտանգ հաղորդակցություններով և շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունն ամբողջ աշխարհում»,- ասվում է Ռայդերի հայտարարության մեջ: 

Պաշտոնյան նշել է, որ Պենտագոնը դեռևս տվյալներ չունի Օսթինի հիվանդանոցից դուրս գրվելու հնարավոր ժամկետների վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական