Միջազգային

Պաղեստինյան օպերատորը հայտնել է, որ Գազայի հատվածն ամբողջովին առանց կապի է մնացել

Պաղեստինյան օպերատորը հայտնել է, որ Գազայի հատվածն ամբողջովին առանց կապի է մնացել

Պաղեստինյան Alcatel հեռահաղորդակցական ընկերությունը հայտնել է Գազայում կապի բոլոր տեսակների ամբողջական անջատման մասին՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ցանցի ենթակառուցվածքի վնասման պատճառով:

«Մենք ցավով հայտնում ենք, որ Գազայի հատվածում հեռահաղորդակցության բոլոր ծառայություններն անջատվել են Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով»,- ասված է օպերատորի հաղորդագրության մեջ:

Խոսքը ստացիոնար և բջջային կապի, ինչպես նաև ինտերնետ հասանելիության ամբողջական արգելափակման մասին է: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական