Հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինա: Ակնկալվում է, որ նա կհայտարարի աջակցության նոր փաթեթի մասին, ինչպես նաև կստորագրի անվտանգության ոլորտում համագործակցության պատմական համաձայնագիր:
Նախօրեին Սունակը հաստատել էր, որ Մեծ Բրիտանիան 2024–25թթ․ Ուկրաինային կտրամադրի 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն, ինչը 200 միլիոն ֆունտով ավելի է, քան նախորդ երկու տարիներին: Առնվազն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ կծախսվի Ուկրաինայի համար հազարավոր ռազմական անօդաչու թռչող սարքերի արագ գնման և արտադրության լայնածավալ ծրագրի վրա, ներառյալ՝ հետախուզական, հարվածային և հեռահար ծովային ԱԹՍ-ները: