Միջազգային

«Միգուցե կապ կա Բոնոյի այցի և բանակցությունների հետընթացի միջև». Զախարովա

«Միգուցե կապ կա Բոնոյի այցի և բանակցությունների հետընթացի միջև». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լուի Բոնոյի այցին և հայ-ադրբեջանական բանակցություններին։ 

«Ցանկացած գնահատական բանակցությունների ռեգրեսի թե պրոգրեսի մասին, այդ պետության բացարձակ իրավունքն է։ Ճիշտ կլինի ճշտել մանրամասները հայ գործընկերներից։ Միգուցե, ինչ-որ կապ կա, որ բանակցությունների հետընթացի մասին դիտարկումները հետևել են ԱՄՆ հատուկ ներկայացուցչի այցին։ Բայց կրկին, դրանք Հայաստանի իշխանությունների, ժողովրդի և պետական կառույցների հարցն է, այդ հարցերը պետք է ուղղել նրանց։ Ուշադրություն ենք դարձրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարություններին առ այն, որ Բրյուսելի ու Վաշինգտոնի բանակցային հարթակները միջազգային հեղինակություն և լեգիտիմություն են տալիս։ Լավ է աբսուրդի չհասնել, ցավոք, նման բաներ հայտարարողները կորցրել են չափի զգացումը։ Հարավային Կովկասում իրական խաղաղության հաստատման անայլընտրանք ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների ողջ կոմպլեքսն է», - հավելել է Զախարովան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական