Միջազգային

ՌԴ–ն ու Իրանն արձագանքել են Եմենի հուսիթների դիրքերին ԱՄՆ–ի և ՄԹ–ի հարվածներին

ՌԴ–ն ու Իրանն արձագանքել են Եմենի հուսիթների դիրքերին ԱՄՆ–ի և ՄԹ–ի հարվածներին

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Եմենի հուսիթների դիրքերին ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ավիա և հրթիռային հարվածներին։

Իրանը տեղի ունեցածն անվանել է կամայականություն և Եմենի տարածքային ամբողջականության խախտում: 

Միաժամանակ, Ռուսաստանը պահանջել է տեղի ունեցածի վերաբերյալ հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական