ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հինգշաբթի օրը Լոս Անջելեսի դաշնային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել բիզնես գործարքների հետ կապված հարկային մեղադրանքներով, որոնք հիմք են հանդիսացել նաև հոր իմպիչմենտի հետաքննության համար:
53-ամյա Հանթեր Բայդենը մեղադրվում է 2016-2019 թվականներին 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով թմրանյութերի, էսկորտուհիների, էկզոտիկ մեքենաների և այլ թանկարժեք ապրանքների վրա: