Կատարը բանակցություններ է վարում՝ Գազայում պահվող իսրայելցի պատանդներին դեղորայքի մատակարարումն ապահովելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է «New York Times» թերթը: Զուգահեռաբար, Կատարը, հանդես գալով որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, բանակցություններ է վարում Իսրայելի հետ, որպեսզի թույլ տա դեպի Գազա դեղորայքի ներկրումը: Դրան կնպաստեն տարբեր միջազգային կազմակերպություններ։
Անանուն իսրայելցի պաշտոնյան, որը ներգրավված է բանակցություններում, հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել: