Հազարավոր հույն ուսանողներ հինգշաբթի օրը Աթենքում եւ այլ քաղաքներում ցույցի են դուրս եկել՝ ի նշան կրթության ծրագրված բարեփոխումների դեմ բողոքի, որոնք թույլ կտան երկրում մասնավոր համալսարաններ ստեղծել: Ակնկալվում է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի պահպանողական կառավարությունը, որն անցյալ տարի վերընտրվել էր երկրորդ ժամկետով, այս ամիս խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որը թույլ կտա մասնավոր համալսարաններին աշխատել Հունաստանի տարածքում:
Շատերը կարծում են, որ այս քայլը արժեզրկելու է Հունաստանի պետական համալսարանների դիպլոմները։ «Փոփոխությունը կկործանի պետական համալսարանը», - ասել է ուսանողուհի Քրիստինա Իլիոպուլուն, ով միացել է Աթենքում բողոքի ակցիային: «Սա կկործանի մեր առօրյան, ինչպե՞ս կարող ենք աշխատանք գտնել ավարտելուց հետո», - հավելել է նա։