Միջազգային

«Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է». Պատել

«Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է». Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք որևէ առաջընթաց Հարավային Կովկասի հարցով հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններից, Պատելն ասել է. 

«Շարունակում է լինել։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է: Սա այն է, ինչի վրա պետդեպը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով: Պարզապես այս պահին ես ձեզ համար թարմացումներ չունեմ», - նշել է Պատելը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական