ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը հարված են հասցրել Եմենի հուսիթներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։
ՄԹ վարչապետ Ռիշի Սունակն էլ հայտարարել է, որ Բրիտանիայի տեսանկյունից հուսիթներին հարվածելը ինքնապաշտպանություն էր․ «Վերջին ամիսներին հուսիթի աշխարհազորայինները մի շարք վտանգավոր եւ իրավիճակն ապակայունացնող հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում առեւտրական նավագնացության վրա ՝ սպառնալիք ստեղծելով բրիտանական և այլ արտասահմանյան նավերի համար»,- ասել է Սունակը։