Եմենը տարիներ ի վեր բաժանված է տարբեր հակամարտող խմբավորումների ու ուժերի միջև, այն դե ֆակտո գտնվում է քաղաքացիական պատերազմի սառեցված փուլում, և այնտեղի իշխող ուժերը բոլորն էլ այս կամ այն կերպ գտնվում են տարածաշրջանի խոշոր ուժերի ազդեցության տակ։
Հութիներ - «Անսար Ալլահ» խմբավորումը տնօրինում է Կարմիր ծովի ափամերձ շրջանները՝ երկրի արևմուտքը։ Հութիների շարժումը հիմնադրել է Հուսեյն Հութին, շարժումը ղեկավարում է նրա եղբայրը՝ Աբդլ-Մալիք Հութին։ Այն վերահսկում է երկրի մայրաքաղաք Սանան: Նրանց տարածքներում է բնակվում Եմենի բնակչության մեծ մասը։ Գազայի պատերազմից ի վեր հարձակումներ է սկսել դեպի Իսրայել ուղևորվող ու Կարմիր ծովով անցնող առևտրային ու ռազմական նավերի վրա։ Հութիներն, ավանդաբար, Իրանի ազդեցության տակ են և ուղղորդվում են Իրանի տարածաշրջանային շահերով։ ԱՄՆ–ն ու իր դաշնակիցները ակտիվորեն ռազմակալում են Կարմիր ծովը՝ նավագնացությունը ապահովագրելու և պրոիրանական հութիներին հարվածելու համար։
Հադիստներ - Պաշտոնական մայրաքաղաքը Մարիբն է: Միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունն է։ Համարվում է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ազդեցության գոտի։ Ղեկավարվում են Եմենի նախկին նախագահ Հադի Մանսուրի կողմից։
Հարավային անցումային խորհուրդ - Կառավարվում է հարավի նահագների ղեկավարների խորհրդի կողմից։ Չի ճանաչում մյուս երկու ուժերին, կոչ է անում բաժանել Եմենը և համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազդեցության գոտի։