Ադրբեջանը շուրջ 1,5 մլն ձու է մատակարարել Ռուսաստանին՝ երկրի տարածքում հետագա իրացման համար․ հայտնել է Россельхознадзор–ը: «Հունվարի 11-ի դրությամբ Ադրբեջանից Ռուսաստան է ներմուծվել 1,5 մլն հատ ձու (90,63 տոննա)», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 11-ին «Յար-Կազմալյար» անցակետով Ադրբեջանից ներկրվել է ձվի հերթական խմբաքանակը՝ 18,63 տոննա (306 հազար հատ)՝ Ռուսաստանի տարածքում հետագա իրացման համար: