Միջազգային

Նախապատրաստվում է Զելենսկի-Օրբան հանդիպումը

Նախապատրաստվում է Զելենսկի-Օրբան հանդիպումը

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան հունվարի 29-ին բանակցություններ կանցկացնեն՝ նախապատրաստելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հունվարի 29-ին մենք դա կքննարկենք Ուժգորոդում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը»,-ասել է Սիյարտոն Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ Բուդապեշտում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական